Խանութ

Լաբիրինթոս

Խաղացողները լաբիրինթոսում փնտրում են տարատեսակ կախարդական իրեր, գանձեր և արտասովոր կենդանիներ: Հաղթում է նա, ով առաջինն է հավաքում բոլոր անհրաժեշտ բաղադրիչները և վերադառնում սկզբնակետ: Բարդությունը կայանում է նրանում է, որ լաբիրինթոսն ամեն անգամ փոփոխվում է:

Ավելին

Բենգ

«Բենգ» խաղը հիշեցնում է հին սպագետի-վեսթերն ժանրը: յուրաքանչյուրխաղացողպատահականության սկզբունքովստանում է Կերպար-քարտ, որով որոշվում են իր հերոսի հատուկ ունակությունները և գաղտնի Դեր-քարտ, որով որոշվում է հերոսի նպատակը: Կան չորս տարբեր դերեր` յուրաքանչյուրը հաղթանակի հասնելու իր ուրույն պայմաններով: Խաղացողի դերը գաղտնի է պահվում, բացի Շերիֆֆից: Կերպար-քարտերը բաց վիճակում դրվում են սեղանի վրա:

Ավելին

Ջենգա

Խաղացողները փայտե աղյուսիկներից շարված աշտարակից մեկական աղյուս են հանում և դնում աշտարակի գագաթին: Հիշե՛ք, որ անհրաժեշտ է խաղալ միայն մեկ ձեռքով: Խաղն ավարտվում է, երբ աշտարակը փլվում է: Պարտվում է նա, ով փլում է աշտարակը: Հաղթում է պարտվողի նախորդ խաղացողը:

Ավելին

Մարաքեշ

Խաղացողները վաճառականներ են, ովքեր փորձում են գերազանցել մյուսներին խորամանկությամբ: Յուրաքանչյուրն իր հերթին նետում է զառը և տեղաշարժում Ասսամին` շուկայի պատասխանատուին: Եթե Ասսամը կանգնում է հակառակորդի գորգին, խաղացողը պետք է վճարի նրան և իր գորգերից մեկը տեղափոխի հարևան տարածք: Վերջին գորգը դնելուց հետո խաղն ավարտվում է, հաղթում է ամենահարուստ խաղացողը (որոշվում է գումարելով իր տեսանելի գորգերի քանակը և ձեռքին ունեցած գումարը:

Ավելին

Արև ու լուսին

Յուրաքանչյուր խաղացող իր առջև կազմում է արևի և լուսնի շարքեր: Հաղթելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ խաղաքարեր հավաքել: Խաղացողները քարտերը տեղադրում են իրենց կամ հակառակորդների շարքերի վրա` աճման կամ նվազման կարգով: Երբ շարքում հավաքվումէ 5 և ավելի քարտ, շարքը կարելի է հավաքել. խաղի վերջում այն միավորներ է բերում: Շարքերը կարելի է խափանել խավարման քարտերի միջոցով, որոնք անհրաժեշտ է ծածկել համապատասխան համարի արևի/լուսնի քարտով:

Ավելին

Օվո

Խաղացողները պետք է հասնեն իրենց հակառակորդի դաշտ և վերադառնան իրենց բոլոր խաղաքարերով: Հենց որ ձուն հասնում է հակառակորդի դաշտ, շրջվում է այնպես, որ իր նշանը չերևա. բոլորը կարող են խաղալ այս խաղաքարով: Հաղթում է նա, ով առաջինն է իր բոլոր շրջված խաղաքարերը հետ բերում իր դաշտ:

Ավելին

Քուիքսո

Յուրաքանչյուր խաղացող իր հերթին վերցնում է մի խաղաքար, շրջում այնպես, որ վրայի նշանը երևա և դնում այն շարքերից մեկում, որտեղից վերցրել էր: Այսպիսով, աստիճանաբար ավելանում են խաչերով և շրջաններով խաղաքարերը: Հաղթում է նա, ով կազմում է իր նշանով 5 խաղաքարից բաղկացած օրթոգոնալ կամ անկյունագծային շարք:

Ավելին

Պենտագո

Այս խաղը խաղում են 6×6 տախտակի վրա` բաժանված 3×3 չափսի ավելի փոքր տախտակների: Խաղացողները հերթով իրենց գույնի խաղաքարը տեղադրում են տախտակի չզբաղեցված տարածքի վրա և շրջում փոքր տախտակներից մեկը 90˚-ով ժամսլաքի ուղղությամբ կամ հակառակ: Հաղթում է նա, ով 5 խաղաքար է հավաքում ուղղահայաց, հորիզոնական կամ անկյունագծային շարքով:

Ավելին

Նոմեր

Այս խաղի ընթացքում մասնակիցները ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: Հաղթում է նա, ով առավել քանակությամբ ՆՈՄեր է հավաքում: Յուրաքանչյուր քայլ բաղկացած է 2 գործողությունից` 1. կապուկից քարտ վերցնել, 2. խաղալ ձեռքին եղած քարտերով: Խաղն ավարտվում է, երբ կապուկից դուրս են գալիս 3 քարտ` «Ն», «Օ», «Մ» տառերով:

Ավելին

Բլոկուս

Յուրաքանչյուր խաղացող սկսում է մի անկյունից և շարժվում դեպի ներս: Անհրաժեշտ է հիշել, որ խաղաքարը պետք է դիպչի ձեր մյուս խաղաքարերից գոնե մեկի անկյանը և ոչ թե կողային հատվածին: Խաղացողը պետք է փորձի իր բոլոր 21 խաղաքարերը կամ դրանց մեծ մասը դասավորի տախտակին:

Ավելին

Քառակուսի խոզուկներ

Խառնե՛ք խաղաքարտերը: Յուրաքանչյուր խաղացողի տվե՛ք մեկ քարտ, մնացածը դասավորե՛ք սեղանին: Հրահանգը հնչելուն պես բոլորը սկսում են քարտեր հավաքել: Դրանք պետք է նույնական լինեն ձեռքի քարտի հետ կամ ունենան միայն մեկ տարբերություն: Եթե այլևս չունեք խաղալու հնարավորություն, հնչեցրե՛ք դադարի հրահանգ: Ստուգե՛ք բոլոր խաղացողների քարտերը: Եթե հաջորդականությունը պահպանված չէ, խաղացողը կորցնում է բոլոր քարտերը: Յուրաքանչյուր քարտ մեկ միավոր է: Հաղթում է նա, ով հավաքում է առավելագույն միավորները:

Ավելին

100000 տարի մեր թվարկությունից առաջ

Խաղացողները փայտ և քար են մշակում, ոսկի հայթհայթում գետերից, առևտուր անում և ընդլայնում իրենց գյուղը: Խաղի երեք փուլերից յուրաքանչյուրում խաղացողներն օգտագործում են մինչև 10 մարդ: Առաջին փուլում մարդկանց տեղադրում են խաղատախտակի այն հատվածներում, որոնք շահավետ են իրենց համար (որսորդություն, առևտուր, քարհանք): Երկրորդ փուլում ակտիվացվում են տարածքները՝ ըստ խաղացողների ընտրած հերթականության: Երրորդ փուլում խաղացողները պետք է բավարար քանակությամբ մթերք ունենան՝ բնակչությանն ապահովելու համար, այլապես կկորցնեն ռեսուրսներ և միավորներ:

Ավելին

Գահերի Խաղ

Խաղացողները ստանձնում են Վեստերոսի Յոթ Թագավորությունների Տոհմերի դերը և մրցում Երկաթյա Գահին տիրելու համար: Խաղի սկզբում խաղացողները ստանում են հետևակ զինվորներ, ասպետներ, պաշարողական մեքենաներ, նավեր, խորհրդանիշներ և այլ անհրաժեշտ բաղադրիչներ: Խաղի յուրաքանչյուր փուլ բաղկացած է երեք շրջանից` Վեստերոսի շրջան`հատուկ և առօրյա իրադարձություններ: Պլանավորման շրջան`խաղացողները գաղտնի կերպով հրահանգներ են տալիս իրենց զորքերին: Գործողության շրջան`հրահանգները կատարվում են, սկսվում է ճակատամարտը:

Ավելին

Կլուեդո

Խաղացողներն անցնում են առանձնատան սենյակներով` բացահայտելու սպանության առեղծվածը` ո՞վ է իրագործել այն, ի՞նչ զենքով, և որտե՞ղ: Խաղացողներին տրվում են կերպարի, զենքի և տեղադիրքի քարտեր, իսկ յուրաքանչյուր քարտի տեսակից մեկական քարտ դրվում է գաղտնի թղթապանակում: Խաղացողները մտնում են սենյակ և սպանության մեղադրանք ներկայացնում որևէ կերպարի` նշելով տվյալ սենյակը և զենքի տեսակը: Դեդուկտիվ դատողության միջոցով խաղացողները պետք է կռահեն` որ կերպարի, զենքի և տեղադիրքի քարտերն են պահված գաղտնի թղթապանակում: Այս նպատակով յուրաքանչյուրը պետք է բացահայտնի մյուս խաղացողների քարտերը` ներկայացնելով ավելի ու ավելի շատ մեղադրանքներ:

Ավելին

Մանչկին

Խաղը բաղկացած է երկու տեսակ քարտերից՝ գանձերի և հարձակման: Յուրաքանչյուր խաղացող իր հերթին վերցնում է մեկ հարձակման քարտ, որը սովորաբար ենթադրում է մարտ հրեշի դեմ: Հրեշներն ունեն տարբեր մակարդակներ, և խաղացողները պետք է փորձեն հաղթել նրանց՝ օգտագործելով իրենց հրեշի ուժային մակարդակը, ձեռք բերված զենքերը և որակները կամ փախուստի դիմեն: Մյուս խաղացողները կարող են կա´մ օգնել նրան, կա´մ խանգարել՝ ավելացնելով իրենց հրեշներին:

Ավելին

Բոնանզա

Խաղը բաղկացած է 11 տարբեր տեսակի լոբիների նկարներով քարտերից, որոնց պետք է աճեցնել և վաճառել` փող վաստակելու համար: Կարևոր է հիշել, որ միաժամանակ կարելի է աճեցնել 2-3 տեսակ լոբի, իսկ խաղաքարտերի կապուկից վերցված տարբեր տեսակ լոբիները կարելի է փոխանակել մյուս խաղացողների հետ:

Ավելին

Խուճապ լաբորատորիայում

AMD 9900

Խուճապ լաբորատորիայում (2-10 հոգու համար) Խաղացողները պետք է գուշակեն, թե որ ամեոբան է փախել լաբորատորիայից, ինչ ուղղությամբ և բռնեն նրան: Խաղի սկզբում խաղացողներից մեկը նետում է չորս զառեր, որոնք ցույց են տալիս ամեոբայի գույնը, ձևը, նախշերը և լաբորատորիայի գույնը, որտեղից այն փախել է: Խաղացողները նախ փնտրում են տվյալ լաբորատորիան, այնուհետև տրված ուղղությամբ փնտրում ամեոբային: Նա, ով առաջինն է գտնում ամեոբային, ստանում է մեկ խաղաքար: Հինգ խաղաքար հավաքողը հաղթում է:

Ավելին

Փարավոնի գանձերը

AMD 11900

Այս խաղն իսկական գլուխկոտրուկ է՝ նախատեսված 1 հոգու համար: Հարմարավետ տուփի շնորհիվ այն կարող եք վերցնել ձեզ հետ՝ ուր էլ գնաք: Խաղի նպատակն է հասնել գանձերին՝ խաղաքարը տեղաշարժելով խաղադաշտի գունավոր քառակուսիների վրայով և հետևելով հատուկ հրահանգներին: Տարբեր բարդության փորձություններով 50 էջանոց այս խաղը կստիպի տրամաբանել նույնիսկ ամենաեռանդուն խաղացողին և հետաքրքիր ժամանց կապահովի ճանապարհին:

Ավելին

Փարավոնի ծածկագիրը

AMD 12500

Խաղացողների նպատակն է հավաքել առավել թանկարժեք գանձերը, որի համար սահմանափակ ժամանակահատվածում անհրաժեշտ է ստանալ խաղադաշտի վրա նշված թվերից մեկը` նետելով զառերը: Կարելի է օգտագործել թվաբանական գործողություններ` գումարում, հանում, բազմապատկում, բաժանում: Նույն թվերից կարելի է տարբեր արդյունքներ ստանալ (1, 2, 3 թվերից կարելի է ստանալ 7=2•3+1, կամ 6=1+2+3, կամ 8=(3+1)•2):

Ավելին

Լոլիկային Ջո

AMD 14600

Այստեղ կարելի է գտնել թավշե լոլիկներ, որոնց բոլորը ցանկանում են ունենալ խաղի ընթացքում, աներես մոլախոտեր, վնասատուներ, սոված թրթուրներ, քիմիկատներ և այլ հետաքրքրաշարժ դերային քարտեր:
Զվարճալի անունները և ոչ պակաս զվարճալի նկարները թույլ չեն տա ձանձրանալ: Խաղի նպատակն է որքան հնարավոր է շատ լոլիկներ հավաքել ձեր պահեստում և արժանապատվորեն ներկայանալ շուկայում:

Ավելին

Էլ Կապիտան

AMD 14800

Խաղը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար, օգնում է զարգացնել տեսողական հիշողությունը: Խաղի նպատակն է մտապահել 12 գեղեցիկ նկարազարդված խաղաքարտեր և յուրաքանչյուր փուլի ընթացքում հիշել դրանց տեղերը: Սակայն լավ հիշողությունը դեռ բավարար չէ. անհրաժեշտ է արագ արձագանքել և ձեռքը դնել խաղաթղթերի կապուկին: Նա, ով չի հասցնում, կորցնում է իր ոսկիները:

Ավելին

Էքսպրոմտ

AMD 9900

Էքսպրոմտը այն պատմողական ոճի խաղն է, որը հաճույքով կարելի է խաղալ մեծ խմբով: Այն նոր ադրենալինի լիցքեր և աշխուժություն կհաղորդի ցանկացած միջոցառման:

Ավելին

ՈւՆՈ

Այս խաղը նրանց համար է, ովքեր սիրում են արագություն: Խաղացողները պետք է որքան հնարավոր է արագ ազատվեն իրենց քարտերից և միավորներ հավաքեն` մյուսների ձեռքին մնացած քարտերի միջոցով: Յուրաքանչյուրն իր հերթին խաղում է այն խաղաքարտով, որը գույնով, թվով կամ բառով համապատասխանում է նախորդ քարտին: Եթե խաղացողը չունի նման քարտ, վերցնում է մեկը կապուկից և, եթե չի կարող խաղալ դրանով, բաց է թողնում իր քայլը: Հատուկ խաղաքարտերը մի փոքր դժվարացնում և ավելի հետաքրքիր են դարձնում խաղը:

Ավելին

Կամիսադո

Խաղացողի նպատակն է իր արձանիկն առաջինը հասցնել խաղատախտակի հակառակ ծայրին: Գաղտնիքը նրանում է, որ պետք է տեղաշարժել այն արձանիկը, որի գույնը համապատասխանում է այն քառակուսու գույնին, ուր նախորդ խաղացողը տեղադրել է իր արձանիկը: Խաղի ընթացքում կնկատեք, որ ուղիները, որ ցանկանում եք օգտագործել, արդեն փակված են հակառակորդի կամ հենց ձեր արձանիկներով: Խաղն աստիճանաբար ավելի է բարդանում: Հաղթում է նա, ով առաջինն է հասնում խաղատախտակի հակառակ ծայրին:

Ավելին

Կալախ

AMD 12900

Հետաքրքրաշարժ խաղ բոլոր տարիքային խմբերի համար: Զարգացնում է երեխաների ստրատեգիկ մտածողությունը, իսկ մեծահասակների համար հետաքրքիր ժամանց ապահովում: Խաղի նպատակն է որքան հնարավոր է շատ քարեր հավաքել կամ այնպես անել, որ հակառակորդը զրկվի քայլի հնարավորությունից (օրինակ՝ երբ հակառակորդի բոլոր փոսիկները դատարկ են կամ չեն պարունակում քայլ կատարելու համար անհրաժեշտ նվազագույն քանակությամբ քարեր): Խաղը դադարեցնելուն պես մասնակիցները հաշվում են իրենց փոսիկներում եղած քարերը: Հաղթում է նա, ով առավելագույն քանակությամբ քարեր է հավաքել:

Ավելին

Ալիաս

AMD 17900

Թիմի յուրաքանչյուր խաղացողի տրվում է մեկ րոպե` թիմակիցներին խաղաքարտի վրա գրված բառերը բացատրելու համար: Յուրաքանչյուր ճիշտ գուշակված բառ 1 միավոր է: Սխալ բացատրված և բաց թողնված բառերի դեպքում թիմը միավորներ է կորցնում: Թիմերնը խաղատախտակի վրա տեղաշարժում են իրենց խաղաքարերը`կախված հավաքված միավորներից: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է հասնում ավարտին:

Ավելին

Թայմլայն

AMD 12000

Գյուտերի ժամանակագրություն Խաղաքարտերի վրա նշված են տարբեր պատմական իրադարձություններ: Սկսելով առաջին դրված քարտից` խաղացողները դասավորում են դրանք ըստ հերթականության: Օրինակ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրվել է մինչ առաջին բանկի կողոպուտը թե դրանից հետո: Եթե ճիշտ կռահեցիք, կարող եք թողնել քարտը: Եթե ոչ` վերցրեք ևս մեկը: Խաղացողի խնդիրն է, որքան հնարավոր է արագ ազատվել ձեռքի քարտերից` դասավորելով դրանք ժամանակագրական հերթականությամբ:

Ավելին

Վայրի Ջունգլի. Սաֆարի

14900

Խաղի կանոնները նման են Վայրի Ջունգլի խաղի կանոններին: Խաղացողները հերթով շրջում են մեկական քարտ` իրենց ձեռքում եղած խաղաքարտերից և արձագանքում համապատասխան կերպով, երբ որոշակի քարտեր կամ քարտերի կոմբինացիաներ են հայտնվում: Սակայն այս խաղում օգտագործվում են հինգ տոտեմներ, որոնք տարբեր կերպ են գործածվում:

Ավելին

Գյուտերի ժամանակագրություն

AMD 12900

Խաղաքարտերի վրա նշված են տարբեր պատմական իրադարձություններ: Սկսելով առաջին դրված քարտից` խաղացողները դասավորում են դրանք ըստ հերթականության: Օրինակ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրվել է մինչ առաջին բանկի կողոպուտը թե դրանից հետո: Եթե ճիշտ կռահեցիք, կարող եք թողնել քարտը: Եթե ոչ`վերցրեք ևս մեկը: Խաղացողի խնդիրն է, որքան հնարավոր է արագ ազատվել ձեռքի քարտերից`դասավորելով դրանք ժամանակագրական հերթականությամբ:

Ավելին

Գնացքի Տոմս

AMD 33900

Խաղի ընթացքում մասնակիցները հավաքում և խաղում են համապատասխան գույների վագոն-քարտերով` հաստատելու իրենց երկաթուղային ճանապարհները, որոնք միացնում են Հյուսիսային Ամերիկայի քաղաքները: Խաղի սկզբում մասնակիցներին տրվում է երեք «Նպատակակետի տոմս» քարտ` յուրաքանչյուրի վրա նշված 2 քաղաք, որոնք պետք է իրար միացվեն երկաթուղու միջոցով: Խաղի սկզբում մասնակիցները կարող են փոխել իրենց անցանկալի «Նպատակակետի տոմսերը»: Յուրաքանչյուր քայլի ժամանակ խաղացողը կարող է երկու վագոն-քարտ վերցնել կամ օգտագործել իր հավաքած վագոն-քարտերը և երթուղի կազմել` այդպիսով հավաքելով միավորներ:

Ավելին

Հալլի Գալլի

AMD 11900

Սա արագության և ուշադրության վրա հիմնված խաղ է: Մասնակիցները հերթականությամբ մեկական խաղաքարտ են դնում սեղանին: Հենց որ հավաքվում է հինգ նույն տեսակի մրգերի խումբ, սեղմե՛ք զանգի կոճակը: Եթե ճիշտ եք, բոլոր խաղացած քարտերը վերցնում եք ձեզ, եթե սխալվել եք, մյուս խաղացողներին տալիս եք մեկական քարտ: Երբ ձեր քարտերը հատում են, դուրս եք գալիս խաղից: Երբ մնում են երկու խաղացող, խաղում են այնքան, մինչ նրանցից մեկը սեղմի զանգի կոճակը: Խաղն ավարտվում է, հաղթում է ամենաշատ քարտեր հավաքած խաղացողը:

Ավելին

Դոբբլ

AMD 12900

Սա մի զվարճալի խաղ է, զարգացնում է տեսողական ընկալումը, ուշադրությունը և ռեակցիան: Նախատեսված է 6 տարեկանից բարձր երեխաների համար: Սակայն կարող է հետաքրքրել նաև մեծահասակներին:

Ավելին

Ռումմիկուբ

AMD 17500

Յուրաքանչյուր խաղացող վերցնում է 14 խաղաքար և կազմում 2 տեսակի շարք` կա՛մ նույն գույնի թվերի հաջորդականություն (3 ևավել խաղաքար), կա՛մ տարբեր գույների բայց նույն թվերով: Խաղացողը կարող է վերցնել սեղանին դրված խաղաքարերը և օգտագործել դրանք` նոր շարքեր ստանալու համար:

Ավելին

Դիքսիտ

AMD 21900

Յուրաքանչյուր խաղացող սկսում է խաղը 6 խաղաքարով: Ամենքն իր հերթի ընթացքում ընտրում է իր խաղաքարերից մեկը և ասում բառ կամ բառակապակցություն, որը բնութագրում է ընտրված խաղաքարը, առանց այն ցույց տալու: Յուրաքանչյուրն իր ձեռքի խաղաքարերից ընտրում է մեկը, որը համապատասխանում է տվյալ բառին կամ բառակապակցությանը և տալիս խաղացողին, ով խառնում է խաղաքարերն ու դասավորում երեսնիվեր: Մնացածը փորձում են կռահել` որ խաղաքարն էր խաղացողինը և քվեարկում են` օգտագործելով քվեարկության հատուկ քարտեր:

Ավելին

Սեթ

AMD 12900

Խաղը բաղկացած է 81 քարտից` չորս հատկանիշ ունեցող պարզ պատկերներով: Խաղացողները պետք է խմբավորեն երեք քարտ` նույն կամ ամբողջությամբ տարբեր հատկանիշներով: Օրինակ` բոլոր երեք քարտերի վրա պատկերված են շեղանկյուններ կամ միևնույն գույնի պատկերներ:

Ավելին

Ցուրո

Խաղը բաղկացած է կեռ գծերով խաղաքարտերից, 6x6 չափսի խաղատախտակից, որի վրա դասավորվում են քարտերը, արձանիկներից: Յուրաքանչյուր խաղացող իր հերթին դնում է մի խաղաքարտ` իր արձանիկի կողքին և տեղափոխում վերջինիս այնքան, մինչև իր ճանապարհն ընդհատվի դատարկ տարածությամբ: Եթե արձանիկը հասնում է խաքատախտակի ծայրին կամ հանդիպում այլ արձանիկի, տվյալ խաղացողը լքում է խաղը: Խաղի նպատակն է վերջինը մնալ խաղատախտակի վրա:

Ավելին

Քուարտո

Խաղը բաղկացած է 16 խաղաքարերից, որոնք բնորոշվում են 4 առանձնահատկություններով`դեղին կամ կարմիր, կլոր կամ քառակուսաձև, կարճ կամ երկար, հոծ կամ սնամեջ: Խաղի նպատակը տախտակի վրա նույն առանձնահատկությունն ունեցող 4 խաղաքարից բաղկացած շարք կազմելն է: Սակայն դուք չեք ընտրում ձեր խաղաքարը. ձեր հակառակարդն այն ընտրում է ձեր փոխարեն:

Ավելին

Էվոլուցիա

Խաղացողները ստեղծում են իրենց կենդանիներին, զարգացնում դրանց, որսի դուրս գալիս և փորձում կենդանի մնալ: Յուրաքանչյուրին տրվում է վեց քարտ`մի կողմում պատկերված է կենդանին, մյուս կողմում մեկ կամ երկու հատկանիշ: Կարգավորելով ձեր կենդանիների քանակը, նոր հատկանիշներ ձեռք բերելով և հաղթելով հակառակորդներին`պետք է փորձեք մինչև խաղի վերջ կենդանի մնալ: Յուրաքանչյուր շրջան բաղկացած է չորս փուլերից` Զարգացում, Սննդի պաշարի որոշում, Կերակրում, Ոչնչացում:

Ավելին

Աբալոն

AMD 16900

Յուրաքանչյուր խաղացող իր հերթին կարող է միաժամանակ տեղաշարժել 1-3 խաղաքար առաջ, հետ կամ կողք: Խաղի նպատակը հակառակորդի խաղաքարերից 6-ը վեցանկյուն տախտակից առաջինը դուրս հանելն է: Հրող շարքը պետք է ավելի շատ խաղաքար պարունակի, քան հրվողը:

Ավելին

tea & spasq

7200

Տակդիրների վրա նկարված են Ուղտասարի պետրոգլիֆները
Տրամագիծ՝ 7.5սմ
Մատերիալ` օբսիդիան

Ավելին

Բացիկ

1200

Չափսեր` 12.5սմ x 18սմ
Մատերիալ` թուղթ

Ավելին

Բացիկ

1200

Չափսեր` 12.5սմ x 18սմ
Մատերիալ` թուղթ

Ավելին

Բաժակի տակդիր

7200

Տակդիրների վրա նկարված են Ուղտասարի պետրոգլիֆները
Տրամագիծ՝ 7.5սմ
Մատերիալ` օբսիդիան

Ավելին

Հուշանվեր «Հայաստանի քարեր»

4800

Ավելին

Ականջօղ

5000

Երկարություն՝ 7.5սմ
Մատերիալ՝ ապակի, մետաղ

Ավելին

Թղթյա նախշերով բացիկ

1200

Չափսեր` 13սմ x 9սմ
Մատերիալ` թուղթ

Ավելին

Բացիկ իր ծրարով

1200

Չափսեր` 13սմ x 9սմ
Մատերիալ` թուղթ

Ավելին

Թղթյա ծաղիկներով բացիկ

1200

Չափսեր` 13սմ x 9սմ
Մատերիալ` թուղթ

Ավելին

Նկարազարդ պայուսակ

8000

Չափսեր` 15սմ x 15սմ
Մատերիալ` տեքստիլ
Ձեռագործ նախշերով

Ավելին

Նկարազարդ պայուսակ

8000

Չափսեր` 15սմ x 15սմ
Մատերիալ` տեքստիլ
Ձեռագործ նախշերով

Ավելին

Ականջօղ

7200

Երկարություն՝ 6սմ
Մատերիալ՝ լատուն

Ավելին

Բնական փայտից կախազարդ

4000

Կախազարդի չափսեր՝ 7.5սմ x 5սմ
Վզնոցի երկարություն՝ 76սմ
Մատերիալ՝ էպոքսիդային խեժ, մետաղ

Ավելին

Հուշանվեր «Աղաց»

4800

Տրամագիծ՝ 5սմ
Մատերիալ` քար

Ավելին

Դրամապանակ

5000

Չափս` 9.5սմ
Մատերիալ` բնական կաշի

Ավելին

Ակնոցի պատյան

Չափսեր` 13սմ x 8սմ
Մատերիալ` տեքստիլ
Ձեռագործ նախշերով

Ավելին

Ակնոցի պատյան

3600

Չափսեր` 14սմ x 8սմ
Մատերիալ` տեքստիլ
Ձեռագործ նախշերով

Ավելին

Հեռախոսի պատյան

2500

Չափսեր` 11սմ x 7սմ
Մատերիալ` տեքստիլ
Ձեռագործ նախշերով

Ավելին

Մագնիս «Զվարթնոց»

2000

Չափսեր` 7սմ x 4.5սմ
Մատերիալ` փայտ

Ավելին

Մագնիս «Գառնի»

2000

Չափսեր` 7սմ x 4.5սմ
Մատերիալ` փայտ

Ավելին

Մանդալա

2000

Չափսեր` 16սմ x 16սմ
Մատերիալ` փայտ 2 ճյուղ, թել

Ավելին

Մագնիս «Էջմիածին»

2000

Չափսեր` 7սմ x 4.5սմ
Մատերիալ` փայտ

Ավելին

Մանդալա

7500

Չափս` 24սմ
Մատերիալ` փայտ 6 ճյուղ, թել

Ավելին