Բար

Բար

ԷՕՆի որդեգրած հակասրճարանային ֆորմատն ունի մի շարք առանձնահատկություններ և տարբերվում է ստանդարտ սրճարաններից: Այդ առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ չեն մատուցում սնունդ, միայն թեյ, սուրճ և քաղցրավենիք: Միևնույն ժամանակ հյուրերը կարող են բերել իրենց ուտելիքը կամ պատվիրել այն:

Ինքնասպասարկման սկզբունքով աշխատող մեր բարում կարող եք հյուրասիրվել տարատեսակ անուշահամ քաղցրավենիքով, թեյով, սուրճով: Թեյի սիրահարներին առաջարկում ենք տարբեր համերի թեյեր, ինչպես նաև թարմ թրմած սև և բուսական թեյեր: Կա նաև ավանդական սև սուրճ, երկու տեսակի բարձրորակ լուծվող սուրճեր, ինչպես նաև կաթի փոշի: Մենք համագործակցում ենք քաղցրավենիք արտադրող տեղական հայտնի ապրանքանիշների հետ, որոնց արտադրությունը համապատասխանում է որակի բարձր ստանդարտների: