Բիզնես

Բիզնես

ԷՕՆը բազմաֆունկցիոնալ տարածք է` հարմար տարատեսակ միջոցառումներ անցկացնելու համար (սկսած թրեյնինգներից մինչև կորպորատիվ միջոցառումներ և համագումարներ): Հյուրերն իրենց միջոցառման համար կարող են ընտրել մեր երեք սրահներից որևէ մեկը` հիմնական սրահ, հանգստի սրահ, թրեյնինգ սենյակ: ԷՕՆը կատարյալ ընտրություն է այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքային պրոցեսում նախընտրում են ստեղծարար և նորարարական մոտեցումներ ևցանկանում են կորպորատիվ միջոցառումները տեղափոխել պաշտոնականից ոչ ֆորմալ, այլընտրանքային միջավայր:

Առաջարկում ենք վճարման հետևյալ եղանակները`

1. Ֆիքսված վճար

7,000 դրամից մինչև 25,000 դրամ` կախված տարածքից (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և տեխնիկա) յուրաքանչյուր ժամի համար:

2. Ժամավճար` ըստ հյուրերի քանակի

Եթե հյուրերի քանակը նախօրոք հայտնի չէ, կարելի է ընտրել այս տարբերակը (կիրառվում է սովորական ժամավճարը):

Միջոցառումները կարելի է կազմակերպել ԷՕՆի ցանկացած սրահում` կախված միջոցառման ծավալից: Տարածքը կարելի է փակել մասամբ (մնացած սրահները շարունակում են գործել) կամ ամբողջությամբ (ըստ պահանջի և համապատասխան սակագնով): Բարն իր թեյի, սուրճի, քաղցրավենիքի տեսականիով միշտ հասանելի է սուրճի ընդմիջումների համար: Հավելյալ հյուրասիրություն (ֆուրշետ) կարող եք պատվիրել մեզ հավելյալ վճարի դիմաց, կամ կազմակերպել ինքնուրույն: