Ժամանց

Ժամանց

ԷՕՆում կարող եք գտնել հիանալի ժամանցի բոլոր հնարավորությունները: 40-ից ավել սեղանի խաղեր խաղասերների համար. մարտավարական, լեզվական, խաղաքարտային խաղեր, տարբեր տարիքային խմբերի համար:

Երաժիշտների համար այստեղ կա կիթառ, ջեմբե, տամբուրին, փոքրիկ քսիլոֆոն` համերգների և հավաքների համար, որոնց դուք ևս կարող եք մասնակցել:

Կինոսերներին ամեն շաբաթ սպասում են տարբեր ժանրերի կինոդիտումներ` կատակերգություններ, գիտական ֆանտաստիկա, ռոմանտիկ ֆիլմեր, օտարալեզու ֆիլմեր: Իսկ ԷՕՆի Թեյի ակումբում դուք կարող եք հանգստանալ և լիցքաթափվել` վայելելով չինական թեյախմության արարողությունը:

Եկե՛ք ԷՕՆ՝ լավ ժամանակ անցկացնելու և նոր ընկերներ գտնելու սեղանի խաղերի կամ մի բաժակ թեյի շուրջ, երաժշտութական երեկոներին և կինոդիտումներին, կամ ցանկացած այլ հետաքրքրաշարժ միջոցառումներին միանալով: